5 հունիսի 2013 - 17:45 AMT
Ազգային անվտանգության գծով Օբամայի խորհրդական կդառնա Սյուզան Ռայսը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը կզբաղեցնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով պաշտոնաթող խորհրդական Թոմ Դոնիլոնի պաշտոնը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Թոմ Դոնիլոնի պաշտոնանկության պատճառներն ու ժամկետը չի նշվում: ԶԼՄ-ները նշում են, որ Թոմ Դոնիլոնի պաշտոնանկությունը վկայում է ԱՄՆ նախագահի թիմում լուրջ վերադասավորումների մասին: