6 հունիսի 2013 - 15:45 AMT
Սևան Նիշանյան. Էրդողանին սկսել է դուր գալ իսլամական բարոյականության վերաբերյալ օրենքների ընդունումը

«Անցած տարվա աշնանը վարչապետ Էրդողանին մոտ մի քանի մարդիկ սկսեցին հայտարարել թշնամանքի լեզվի մասին օրենք ընդունելու անհրաժեշտության մասին՝ կրոնական արժեքների հանդեպ անարգանքը սահմանափակելու նպատակով: Ես դա չափազանց վտանգավոր եմ համարում: Էրդողանին սկսել է դուր գալ իսլամական բարոյականության վերաբերյալ օրենքների ընդունումը, այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հղիության արհեստական ընդհատումը, դավաճանությունը, ալկոհոլային խմիչքները, կրոնական կրթությանը: Ես մտածեցի, որ դա էժանագին քայլ է՝ հավասարեցնել «թշնամանքի լեզուն» «հակաիսլամիստական խոսքին», ես զգացի, որ ինչ-որ մեկը պետք է ասի դրա մասին»,-ասել է լեզվաբան և լրագրող Սևան Նիշանյանը, որին դատապարտել են 1,5 տարվա ազատազրկման:

Նա հիշեցրել է, որ 2012թ. փետրվարին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Թաքսիմ հրապարակում բողոքի հակահայկական ակցիայի: Որոշ կարգախոսներ ասում էին. «Դուք բոլորդ հայեր եք, դուք բոլորդ վիժվածքներ եք»: Ելույթ ունեցողների թվում էր նաև ՆԳՆ նախկին նախարարը: «Ճիշտ է նրան ազատեցին գործից դրա համար: Սակայն, ճիշտ է նաև, որ ամեն տեսակի զրպարտությունն ընդունելի է այս երկրում, քանի դեռ նրա հեղինակը իշխանությունն է, իսկ թիրախը՝ փոքրամասնության թվում է, լինի այն ազգային, կրոնական, սեքսուալ թե կապված ապրելակերպի հետ: «Չեմ հավատում, թե երբևէ որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել Թուրքիայում սպանություն քարոզելու, հայերի, հրեաների, քրդերի, միասեռականների, աթեիստների, լիբերալների ջարդի համար: Ճիշտ հակառակը, հազարավոր մարդիկ են պատասխանտվության ենթարկվել 301 հոդվածի հիման վրա՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու համար: Իսկ հիմա կարծես «իսլամը վիրավորելու թեզն է փոխարինում դրան»,-ասել է նա, գրում է The Armenian Weekly-ին: