
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի զարգացման և այս ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: