8 հունիսի 2013 - 14:10 AMT
Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բիձինիա Իվանիշվիլիին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Բիձինիա Իվանիշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ:

Հեռագրում ասված է հետևյալը. «Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և վրաց ժողովրդին` ահաբեկչության հետևանքով Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների զոհվելու կապակցությամբ: Մենք խստորեն դատապարտում ենք անհանդուժողականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում և այս դժվարին պահին կիսում վրաց բարեկամ ժողովրդի վիշտը»: