
Այսօր և վաղը հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ: Ինտենսիվ, առատ անձրևներ են հավանական արևելյան շրջաններում, հատկապես` Լոռիում և Տավուշում, այստեղ մեծ է նաև կարկուտի հավանականությունը:
Իսկ արևմտյան շրջաններում, նաև Արարատյան դաշտում անձրևի հավանականություն կա օրվա երկրորդ կեսին: Հանրապետությունում տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ին էապես չի փոխվի, 10-ին ցերեկը մի փոքր կնվազի: Երևանումառավոտյան ժամերին սպասվում է առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ, օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատև անձրևներ: Ցերեկը սպասվում է +23+25, երեկոյան +19+21 աստիճան տաքություն: