9 հունիսի 2013 - 11:03 AMT
Դարձյալ կարկուտ է տեղացել. Վնասվել են Ստեփանավան և Շվանիձոր համայնքների այգիները

Հունիսի 8-ին, ժամը 19.35-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ից մինչև ժամը 18.20-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Ստեփանավան քաղաքի ցանքատարածությունները և տնամերձ այգիները, իսկ այս առավոտ`ժամը 08.22-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի ցանքատարածությունները:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար: