27 հունվարի 2006 - 20:10 AMT
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնականի դիակը
Այսօր երեկոյան իր աշխպատասենյակում հայտնաբերվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնական Արշակ Կարախանյանի դիակը: Որոշ տվյալներով, նա ինքնասպան է եղել իր տաբելային զենքի օգնությամբ: Ներկայումս միջադեպի վայրում աշխատում են Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները: Քննվում է նաեւ սպանության վարկածը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: