10 հունիսի 2013 - 16:05 AMT
Ադրբեջանում ընդդիմությունը միասնական թեկնածու է առաջադրել

Բաքվում տեղի է ունեցել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի սահմանադիր խորհրդաժողովը, որն ավարտվել է ուրբաթ օրը կազմակերպության հռչակագրի ու կանոնադրության ընդունմամբ և միավորել է Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի մի մասին:

Ըստ Turan-ի, բոլոր ելույթ ունեցողները սատարել են հայտնի դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին որպես միասնական թեկնածու առաջադրելու գաղափարին: Սակայն գործընթացը հավանաբար մի քանի շաբաթ կպահանջի, եթե անակնկալներ չլինեն, միասնական թեկնածուն կլինի Իբրահիմբեկովը: