10 հունիսի 2013 - 15:26 AMT
«Բարև Երևան»-ը չի մասնակցի քաղաքապետի երդմնակալության արարողությանը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տեղեկացնում է, որ չի մասնակցելու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը:

Նույն օրը, նույն ժամին խմբակցության անդամները Ազատության հրապարակում հրավիրում են ասուլիս՝ Երևանի առաջնահերթ խնդիրների և «Բարև Երևան» խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 11:00-ին: