10 հունիսի 2013 - 18:46 AMT
77-ամյա հայաստանցին, որը հայրենիք էր մեկնում այնտեղ մահկանացուն կնքելու համար, մահացել է ինքնաթիռում

Հունիսի 9-ին Նովոսիբիրսկում Airbus А320 ինքնաթիռում մահացել է Կեմերովոյի շրջանի Պրոկոպևսկ քաղաքի 77-ամյա բնակիչը: Նա ուղևորվում էր Երևան, նրան ուղեկցում էր իր հարազատներից մեկը: Մինչ թռիչքն ուղևորն արդեն վատ է զգացել իրեն ինքնաթիռում, և չնայած ձեռնարկված արտակարգ միջոցներին, տղամարդը մահացել է: Ըստ նախնական տվյալների, կենսաթոշակառուն ծանր հիվանդությամբ էր տառապում՝ քաղցկեղով: Ըստ նրա հարազատի, ուղևորը ծնունդով հայաստանցի էր և հայրենիք էր մեկնում այնտեղ իր մահկանացուն կնքելու համար:

Ստուգվում են կատարվածի հանգամանքները: Նախնական ասվում է միայն, որ մահը բնական է եղել, հայտնում է «Ինտերֆաքսը»: