Ֆինլանդիայի ՌՕՈւ կործանիչները տագնապով օդ են բարձրացվել երկրի օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից խախտելու կասկածանքով: Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը:
Ըստ նախարարության տվյալների, միջադեպը «տեղի է ունեցել հունիսի 11-ին Ֆիննական ծոցի շրջանում»:
Երկրի սահմանապահ ուժերին հրամայվել է քննել միջադեպն ու զեկուցել արդյունքների մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: