12 հունիսի 2013 - 11:45 AMT
Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է

Հայաստանը 98-րդ տեղն է գրավում Global Peace Index -2013-ում: Երկրների խաղաղասիրությունը գնահատվում է 23 ցուցիչներով, ներառյալ ներքին ու արտաքին պատերազմների քանակը, հարաբերությունները հարևան երկրների հեր, հանցագործությունների քանակը, քաղաքական կայունությունը, սպառազինության ներկրումն ու արտահանումը: Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը՝ 115 տեղից բարձրանալով 98-րդ տեղը: Ադրբեջանը՝ 126-րդն է, Վրաստանը՝ 139, Թուրքիան՝ 134, իսկ Իրանը՝ 137-ը:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը հարևանների հետ հարաբերություններում ու սպանությունների ցածր ցուցանիշով:

Ամենախաղաղ երկիրը, ինչպես և նախորդ տարիներին, ճանաչվել է Իսլանդիան: