Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է մոտ 10 միլիարդ դոլարի չափով հումանիտար օգնություն տրամադրել Սիրիայի բնակիչներին, ովքեր տուժել են երկրում շարունակվող ռազմական գործողություններից: Այս մասին հաղորդում է NHK-ն՝ հղում անելով ճապոնական դիվանագիտական աղբյուրներին:
Բացի այս հաղորդվում է, որ Տոկիոն 100 միլիարդ դոլոր էլ կահատկացնի փախստականների խնդրի լուծման համար: Չի բացառվում, որ օգնությունը տրամադրվի ցածր տոկոսով վարեկերի տեսքով, բայց այս մասին առայժմ վերջնական որոշում չի կայացվել:
Ճապոնիայի մտադրությունների մասին հայտնի կդառնա Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք «մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ, որը կկայանա հունիսի 17-18-ին:
Սպասվում է, որ «մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ կքննարկվի Սիրիայի հարցը, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի հարցը, ինչպես նաև համաշխարհային տնտեսական հարցեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: