
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հիասթափված է Ռուսաստանում ծխախոտի վրա ակցիզային բեռի ավելացման տեմպերով 2016 թվականից հետո: ԱՀԿ-ն հորդորում է Ռուսաստանին ծխախոտի հարկերը բարձրացնել 7 անգամ մինչև 2020թ., գրում է «ՌԲԿ daily»-ին:
Այդ մասին ասվում է Ռուսաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Լուիջի Միգլիորինիի նամակում, հասցեագրված առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային: Եթե առաջարկն ընդունվի, մեկ տուփ ծխախոտի միջին արժեքը կհասնի 238 ռուբլու:
Ըստ ՌԴ նախարարության մտադրությունների, 2020թ. Ռուսաստանում ակցիազային դրույքը կկազմի 50 եվրո 1000 հատ ծխախոտի համար: ԱՀԿ-ն պահանջում է հարկը հասցնել 90 եվրոյի 1000 ծխախոտի համար: Ըստ կազմակերպության, դա թույլ կտա բարձրացնել բյուջեի մուտքերն ու նվազեցնել ծխախոտի սպառումը: