1 փետրվարի 2006 - 16:40 AMT
Հայաստնի ներկայացուցիչները հետեւելու են Բելառուսում անցկացվելիք նախագահական ընտրություններին
Հայաստնի ներկայացուցիչները որպես դիտորդ կմեկնեն Բելառուսի նախագահական ընտրություններին: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին է հայտնել է «Հայաստան- Բելառուս» միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը , ներկայումս ճշտվում է պատվիրակության կազմը: Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ ԱԺ հասարակական, առողջապահության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը: Խորհրդարանականներից բացի, որպես դիտորդ նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան մարտի 18-ին, Բելառուս կմեկնեն հասարակական կազմակերպությունների եւ գուցե նաեւ ԶԼՄ-ների ներակայացուցիչներ :