ԱՄՆ Պետդեպարտամենտը մեղմացրել է Սիրիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցները, հնարավորություն ունենալու համար ավելի մեծ օժանդակցություն ցուցաբերել ընդդիմության գրոհայիններին: Այժմ ամերիկյան ընկերությունները կրկին կարող են Սիրիա արտահանել գյուղմթերք, ծրագրային ապահովում, էներգետիկ սարքավորումներ ու մի շարք ապրանքներ: Բայց այդ ամենը միայն այն շրջանների համար, որոնք վերահսկում է ընդդիմությունը:
Բացի այդ, ԱՄՆ ընկերությունները կարող են այսուհետ նավթ գնել սիրիական ընդդիմությունից: Սիրիայի հետ առևտրի թույլտվությունը չի նախատեսում ապստամբներին զենք վաճառելու հնարավորություն: