13 հունիսի 2013 - 16:03 AMT
ԱԱ-2018-ի անվտանգության ապահովման համար կծախսվի 30 մլրդ ռուբլի

Այսօր ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը կառավարության նիստում հայտնել է, որ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության ապահովման համար նախատեսվում է ծախսել 30 մլրդ ռուբլի, հայտնում է «Ինտերֆաքսը»:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ որոշակի ռեզերվ կա այդ նպատակների համար: Իր հերթին Շուվալովը սատարեց ֆինանսների նախարարության այն դիրքորոշմանը, որ պայմանագիրն արդեն այնպես պետք է կնքել, որ այդ գումարն այլևս չավելանա: