13 հունիսի 2013 - 16:30 AMT
Հունիսի 13-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411.64 դրամ

Հունիսի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 50 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 413 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:

Հունիսի 13-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 411.64 դրամ՝ հունիսի 12-ի համեմատ ավելանալով 0,81 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 548.72 դրամ` աճելով 2.97 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.05 կետով՝ 12.78 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: