2012 թ. օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքի հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին նախագահի անվանական թոշակի հատկացումն ապահովելու նպատակով կառավարությունը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է ավելի քան 29 մլն դրամ:
Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիային, որն զբաղվում է ճապոնական այկիդո մարտարվեստի և առողջ ապրելակերպի գաղափարների տարածմամբ և զարգացմամբ, կառավարությունը 15 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացրել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հիմնական դպրոցի նկուղային հարկում: