
Հունիսի 13-ին, ժամը 18.18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիրի «Զարիա» թաղամասում գետի վարարումից կամուրջ է քանդվել:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատ: Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Տաշիր գետի վտակի վրայով անցնող հետիոտնի համար նախատեսված կամրջակը (երկարություն` 10 մ, լայնություն` 8 մ) քանդվել է: Զոհեր և տուժածներ չկան, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը: