
2013թ. հունիսի 12-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանատանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը հյուրընկալեց Բուլղարիայում կրոնական համայնքների Ազգային խորհրդին, որին անդամակցում են Բուլղարիայում Հայ Առաքելական եկեղեցին, Բուլղար ուղղափար եկեղեցին, Իսրաելական կենտրոնական հոգևոր խորհուրդը, Կաթոլիկ եկեղեցին, Մուսուլմանական կրոնի հետևորդները, Միացյալ ավետարանական եկեղեցին:
Հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում Հայ Առաքելական եկեղեցու թեմի Առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը:
Ազգային խորհրդի անդամները կիսեցին իրենց տպավորությունները Հայաստան կատարած այցի վերաբերյալ: Ազգային խորհուրդի նախագահ Ռուբեն Գրիգորյանը, բոլորի անունից իր խորհին շնորհակալությունը հայտնեց դեսպանությանը` ցուցաբերած աջակցության համար:
Քննարկվեցին նաև ս.թ. փետրվարի 5-ին Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայում «Ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև հանդուրժողականության մասին» Հռչակագրի ստորագրմանը հաջորդող անելիքները: Կարևորելով` հանդուրժողականության մթնոլորտի առկայությունը ոչ միայն բուլղար հասարակության մեջ, այլ նաև ողջ մարդկության մեջ հյուրերը մասնաորապես ներկայացրեցին սեպտեմբերին կայանալիք «Մարդասիրություն Գիտություն Կրոն» խորհագրով գիտաժողովի վերաբերյալ գաղափարը, ասվում է «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքի (Բուլղարիա) գլխավոր պատասխանատու Ներսես Կետիկյանի հաղորդագրության մեջ: