Շուրջ 6,5 մլն քվեաթերթիկներ արդեն հաշվել են Իրանի նախագահական ընտրություններում, որի կեսից ավելին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար և «միջուկային» հարցով նախկին բանակցող Հասան Ռոուհանիի օգտին է: Այս մասին ասվում է Իրանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
«3 մլն 219 հազար 322 ընտրող քվեարկել է Հասան Ռոուհանիի օգտին: Երկրորդ տեղում է Թեհրանի քաղաքապետ Մոհամմեդ բաքեր Կալիբաֆը, որի օգտին քվեարկել է 1 մլն 95 հազար 671 մարդ: Երրորդը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին է, որի օգտին քվեարկել է 868 հազար 301 մարդ»,-հայտնում է ՆԳՆ-ն:
Իրանի բնակչությունը 75 մլն ՝, ձայնի իրավունքի ունի 50,5 միլիոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: