15 հունիսի 2013 - 18:47 AMT
Բակո Սահակյան. Պետք է վերականգնել Շուշիի երբեմնի փառքը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյաննայցելել է Շուշի: Նախագահը եղել է քաղաքի գորգագործական արտադրամասում և ծանոթացել նրա աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարևորել է այս ճյուղի զարգացումը ինչպես տնտեսության առաջընթացի ապահովման, այնպես էլ Արցախի մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու գործում:

Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Շուշիում բնակելի շենքերի, արհեստագործական ուսումնարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի շինհարթակ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահն ընդգծել է, որ մեր նպատակն է վերականգնել Շուշիի` որպես կրթական, հոգևոր ու մշակութային կենտրոնի երբեմնի փառքը, և այդ գործում մեծ դերակատարություն կունենան այս ուսումնական հաստատությունները: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: