17 հունիսի 2013 - 09:44 AMT
Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում խոշոր պայթյուն է եղել

Դամասկոսի այն թաղամասում, որտեղ օդանավակայանն է, կիրակի երեկոյան խոշոր պայթյուն է որոտացել, գրում է AP-ն` հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:

Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա: Պաշտոնական մեկնաբանություն այս ամենին ևս չի եղել: AP հաղորդմամբ` այս թաղամասւմ նաև մի քանի դեսպանատներ կան: