17 հունիսի 2013 - 11:27 AMT
Իրանը Սիրիա կգործուղի 4 հազար զինծառայողների

Իրանի իշխանությունները որոշել են 4 հազար զինծառայողների գործուղել Սիրիա, սատարելու համար Բաշար Ասադին: Զինծառայողներին Սիրիա գործուղելու որոշումն ընդունվել է մինչ Իրանում անցած նախագահական ընտրությունները: Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ տեսաների պատճառներ, որոնց հիման վրա Բաշար Ասադը կարող է մնալ իշխանությունում, ԱՄՆ-ում չեն տեսնում:

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Օբաման որոշեց ավելացնել սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող օգնությունը: