17 հունիսի 2013 - 12:34 AMT
Աստվածաշունչն այրելու համար մահմեդական քարոզչին Եգիպտոսում 11 տարվա ազատազրկման են դատապարտել

Եգիպտոսի դատարանը հունիսի 16-ին դատապարտել է մահմեդական քարոզիչ Ահմեդ Մոհամմեդ Մահմուդին 11 տարվա ազատազրկման Աստվածաշունչն այրելու համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Նրա որդին դատապարտված է 8 տարվա նույն հանցագործության համար: Ներկայուսմ նրանք երկուսն էլ ազատության մեջ են՝ սպասելով բողոքարկման քննությանը:

Սեփական կրոնական հեռուստաալիքն ունեցող քարոզիչը ղեկավարել է ամերիկյան ցույցերը Եգիպտոսում: