17 հունիսի 2013 - 12:45 AMT
Բրազիլիայում ցրել են երկրում ԱԱ-2014-ի անցկացման հակառակորդների ցույցը

Ռիո դը Ժանեյրոյի ոստիկանությունը ցրել է երկրում 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հակառակորդների ցույցը: Մոտ 3 հազար ցուցարարներ փորձել են մոտենալ «Մարականա» մարզադաշտին:

Ուժայինները արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են օգտագործել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ցուցարարները վանկարկում էին. «Ինձ պետք չէ աշխարհի առաջնություն, ինձ առողջություն ու կրթություն է հարկավոր», նկատի ունենալով երկրի ծախսած մոտ 15 մլրդ դոլարը:

Ցույցը տեղի է ունեցել Համադաշնությունների խաղից մի քանի րոպե առաջ, որտեղ Իտալիան հաղթել է Մեքսիկայի թիմին: