17 հունիսի 2013 - 17:49 AMT
Ունիվերսիադա. Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում կարող է հանդես գալ Տիգրան Ուզլյանը

Կազանում կայանալիք Ունիվերսիադային մասնակից Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի կազմի վերաբերյալ պարզություն չկա միայն մեկ դեպում՝ մինչև 56կգ քաշային կարգում առկա տեղին հավակնում են Սերգեյ Վոդոպյանովն ու Տիգրան Ուզլյանը, «Ռ-Սպորտ» գործակալությանն է ասել Ռուսաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Իվան Շիդլովսկին:

Ռուսաստանի ուսանողական հավաքականում ևս մեկ հայազգի բռնցքամարտիկ կա՝ Միշա Ալոյանը 52 կգ քաշային կարգում:

«Հունիսի 26-ին տեղի կունենան զուգախաղերը, որից հետո որոշում կկայացվի նրա մասնակցության վերաբերյալ»,-ասել է մարզիչը: