17 հունիսի 2013 - 17:59 AMT
ՏՄՊՊՀ-ն կհրապարակի օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները

Վաղը՝ հունիսի 18-ին, ժամը 10:30-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Nout.am» և «Այ թի մաստեր» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթների արդյունքները:

Հանձնաժողովը կհրապարակի նաև «Բարի Սամարացի», «Քրաուն Քեմիքալ» և «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունների կողմից ներկայացված դիմում-բողոքների վերաբերյալ որոշումները՝ վերջինների արտադրանքի կեղծման վերաբերյալ:

Հանձնաժողովի նիստում կհրապարակվեն նաև տնտեսվարողների կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորման այլ դեպքեր ևս: