6 փետրվարի 2006 - 14:59 AMT
Երեւան կժամանի Բուլղարիայի խորհրդարանի խսնակը
Հաջորդ շաբաթ Երեւան կժամանի Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Գեորգի Պիրինսկին, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, տարվա ընթացքում Հայաստան կայցելեն նաեւ Ռուսաստանի, Հունաստանի, Սլովակիայի եւ Քուվեյթի խորհրդարանների նախագահները: Ա.Բաղդասարյանը մտադիր է ընթացիկ տարում այցելել Իսպանիա, Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ եւ Կանադա: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին` Հայաստանի խորհրդարանի խոսնակը մեծ հույսեր է կապել 2006 թվականի հետ: Արթուր Բաղդասարյանը համոզվածություն է հայտնել, որ պաշտոնական Երեւանը պետք է փորձի չվնասել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին: «Այս տարի Ադրբեջանում ընտրություններ չեն լինի, ինչը հնարավորություն է տալիս գտնել լուծումը երկկողմ փոխզիջումների շրջանակներում»,-ամփոփել է նա: