17 հունիսի 2013 - 18:46 AMT
Բնապահպանական պետական տեսչությունը 16 բեռնատար փայտ է առգրավել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը վերջին օրերին շարունակում է ուժեղացնել տեսչական ստուգումները հանրապետության բոլոր մայրուղիներին:

Հրապարակված վերջին ստուգայցի ընթացքում 9 տարբեր բեռնատարողության ապօրինի փայտ տեղափոխող ավտոմեքենաներ հայտնաբերելուց հետո բնապահպանական պետական տեսչությունը բռնագրավել է ևս տասնվեց տարբեր բեռնատարողության բեռնատար մեքենաներ, որոնք տեղափոխել են լորենի, բոխի հացենի տեսակների փայտանյութ:

Նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ առգրավված փայտանյութերը ավտոմեքենաներով տեղափոխվել են պահպանվող տարածք կազմվել են արձանագրություններ և կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ: