
Օրերս Արցախի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ բարեգործական համերգ, որը կազմակերպել էր «Առաջ Արցախ» երիտասարդական-հասարակական կազմակերպությունը՝ կազմակերպության անդամների անմիջական մասնակցությամբ: Այս ամսին հայտնում է karabakh-open.info-ն:
Կազմակերպության փոխնախագահ Արսեն Օհանջանյանի փոխանցմամբ՝ համերգից ստացված հասույթի մի մասը փոխանցվելու է Էդուարդ Արզումանյանի օգնության հիմնադրամին, իսկ գումարի մյուս մասը նախատեսված է Ստեփանակերտի տուն-ինտերնատի ծերերին և թիվ 1 գիշերօթիկ դպրոցի երեխաներին այցելելու համար: