17 հունիսի 2013 - 19:50 AMT
Հանդիպել են Բակո Սահակյանն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: