
Երեկ Թուրքիայում տեղի ունեցած վթարի մանրամասները ճշտելու նպատակով ՀՀ ՃԿԿ մասնագետները կապ են հաստատել Թուրքիայի Արտաքին գործերի, Կապի և տրանսպորտի, Էկոնոմիկայի (տուրիզմի) և Սփյուռքի նախարարությունների ՃԿԿ պատասխանատուների հետ: Պարզվել է, որ վթարից տուժած ևս մեկ քաղաքացի` Թ. Պապիկյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Այլ մանրամասներ առայժմ չեն ճշտվել: Հիշեցնենք, որ Թոււրքիայում վթարվել է սիրիահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը: