
Այսօր հանրապետության մեծ մասում կդիտվի ամպամած եղանակ, ամենուրեք, բացի Արցախից, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, հնարավոր են առատ անձրևներ, տեղ-տեղ նաև կարկուտ: Առանձին վայրերում հնարավոր է սաստիկ քամի պոռթկումներով մինչև 22մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ընդհանուր պատկերից կզանազանվեն Սյունիքն ու Արցախը. այստեղ կդիտվի փոփոխական ամպամածություն, կարճատև անձրևի փոքր հավանականություն կա միայն երեկոյան ժամերին: Երևանում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում 10-15մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +27+29, երեկոյան +23+25 աստիճան տաքություն: