19 հունիսի 2013 - 11:54 AMT
Սարյանի տուն-թանգարանում բռնկված հրդեհի պատճառը հոսանքալարերի կարճ միացումն է եղել

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բռնկված հրդեհի պատճառը հոսանքալարերի կարճ միացումն է եղել: Մշակույթի նախարարությունից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ նյութական վնասներ չկան:

Հիշեցնենք, որ կեսգիշերին ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հրդեհ է բռնկվել:

Նշենք, որ թանգարանում այժմ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչի կապակցությամբ մշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը տեղափոխվել են: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ դրանք գտնվում են ապահով վայրում: