19 հունիսի 2013 - 13:59 AMT
Լևոն Արոնյանը ԱՄՆ-ում կմասնակցի 170 հազ. դոլար մրցանակային ֆոնդ ունեցող «Սինքֆիլթի գավաթին»

Լևոն Արոնյանը սեպտեմբերի 9-15-ը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կմասնակցի «Սինքֆիլթի գավաթ» մրցաշարին:

Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան և Գատա Կամսկին:

Մրցաշարը, որի հիմնադրամը կկազմի 170 հազ. դոլար, կանցկացվի երկու շրջանով, հաղորդում է armchess.am-ը: