19 հունիսի 2013 - 16:08 AMT
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր կանգառասրահներ են տեղադրվել

Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցը Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգված առաջին փողոցն է: Արմենակյան փողոցը երկար տարիներ հիմնական նորոգման չէր ենթարկվել:

Գործընթացը սահմանափակվել էր մասնակի կամ փոսային նորոգումներով: Փողոցի ամբողջական ասֆալտապատումն ավարտվել է մայիսի սկզբին: Մինչ այդ անցկացվել է 575 գծամետր ոռոգման նոր ջրագիծ, որի անհրաժեշտությունը նույնպես զգացվում էր տարիներ շարունակ: Փողոցի տեսքը ամբողջացրել են վարչական շրջանի միջոցներով տեղադրված նոր ու ժամանակակից երեք կանգառասրահները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: