19 հունիսի 2013 - 18:11 AMT
Փոխվարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային տնտեսական ամենամյա համաժողովի աշխատանքներին: Համաժողովը տեղի կունենա հունիսի 20-22-ը, այն այս տարի անցկացվում է «Գլոբալ տնտեսության հեռանկարները. վճռական գործողությունների ժամանակ» խորագրով:

Ա. Գևորգյանը կմասնակցի ներդրումների ներգրավման և տարածաշրջանների զարգացման թեմաներով քննարկումներին, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: