Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարում շարունակում է վստահ ելույթ ունենալ: Բոլոր 4 տուրերում նա հաղթանակներ է տոնել:
4-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Հովհաննես Գաբուզյանի նկատմամաբ, վաստակել է 4 միավոր և իր մոտակա մրցակցին գերազանցում է 0,5 միավորով:
2-րդ տեղում 3,5 միավորով Վահե Բաղդասարյանն է, նա հաղթել է Ռոբերտ Աղասարյանին: 3-8-րդ տեղերն են կիսում 6 շախմատիստներ, որոնք ունեն 3-ական միավոր:
Մրցաշարի 5-րդ տուրում Հովհաննիսյանը հանդիպելու է Բաղդասարյանի հետ: