21 հունիսի 2013 - 13:32 AMT
Կազանում կայանալիք ամառային Ունիվերսիադային կմասնակցեն 4 հայ բռնցքամարտիկներ

Կազանում կայանալիք ամառային Ունիվերսիադային, որը տեղի կունենա հուլիսի 6-17-ը, հավանաբար, կմասնակցեն 4 հայ բռնցքամարտիկներ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, որ մրցաշարում նա կհայտագրի Կորյուն Սողոմոնյանին (49 կգ), Հենրիկ Մոքոյանին (56 կգ), Սամվել Բաղդասարյանին (60 կգ) և Արթուր Քիրաջյանին (64 կգ):

Հայաստանի հավաքականը ամենօրյա Մարզումներ է անցկացնում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Իսկ խաղերի մեկնարկից առաջ հայ բռնցքամարտիկները հավաք կանցկացնեն քոլեջում:

«Մենք դեռ 15 օր ունենք, կաշխատենք լավ մարզավիճակի հասնել ու պայքարել բարձր տեղերի համար»,-ասել է Աղամալյանը: