Միջազգային օլիմպիական օրվան նվիրված մարզական միջոցառումների կապակցությամբ այսօր` փակ են Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-«Հաղթանակի» կամուրջ-«Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ երթուղուն հարող խաչմերուկները:
Փողոցները կբացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններից «Հրազդան» մարզադաշտ ավանդական վազքարշավի ավարտից հետո:
Երեկոյան դժվարանցանելի կլինեն նաև Հյուսիսային պողոտային և Ազատության հրապարակին հարող խաչմերուկները, որտեղ ժամը 18-ին կմեկնարկեն սպորտային, իսկ 20:30-ին` մշակութային միջոցառումները: