Մի շարք կարևոր սոցիալական ծրագրերի մասին է հայտարարել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը, ուրբաթ օրը հանդես գալով երկրին ուղղված հեռուստաուղերձով, որտեղ զանգվածային անկարգություններ են: Նախագահը խոստացել է մշակել հասարակական տրանսպորտի բարելավման համազգային ծրագիր, նավթային եկամուտներն ուղղել կրթության կարիքներին և արտերկրից հրավիրել հազարավոր բժիշկների՝ աշխատելու համար պետական անվճար համակարգում:
Ռոուսեֆը հիշեցրել է, որ Բրազիլայի թիմը մասնակցել է ֆուտբոլի բոլոր առաջնություններին և կոչ է արել հայրենակիցներին ջերմ ընդունելություն ցույց տալ ՖԻՖԱ ֆուտբոլային մրցաշարերի մասնակիցներին ու հյուրերին: Նա զգուշացրել է, որ բռնության ու վանդալիզմի ակտերը կկասեցվեն:
Համազգային բողոքի ցույցերը Բրազիլայում անցնում են երկրի 60 քաղաքներում, մասնակցում է շուրջ 1,2 մլն մարդ: