9 փետրվարի 2006 - 19:16 AMT
ԵԱՀԿ դիտարկումը ուղեկցվել է ադրբեջանական կողմից հնչող կրակոցներով
Փետրվարի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի է ունեցել ԵԱՀԿ առաքելության հերթական դիտարկումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Դիտարկումը անց է կացվել հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան - Ղազախ սահմանահատվածի Բերքաբեր գյուղի մոտակայքում: Փետրվարի 7-ի առավոտյան Հայաստանի Տավուշի մարզպետարանում կայացել է ճեպազրույց, որին մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քեյը (Մեծ Բրիտանիա), Գարի Էրոնենը (Ֆինլանդիա), Իրժի Աբերլեն Սլովակիա եւ հայկական կողմից` գնդապետ Գ.Ավշարյանը: Գնդապետ Ավշարյանը դաշտային օգնականներին ներկայացրել է պահպանության հատվածներում տիրող իրավիճակը, ըստ որի Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի պայմանավորվածությունը` տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծելով հիմնականում Բերքաբեր գյուղը, Ջողազի հատվածը եւ Իջեւան - Նոյեմբերյան ճանապարհահատվածը: Այնուհետ- ԵԱՀԿ ներկայացուցիչները գնդապետ Ավշարյանի ուղեկցոիթյամբ մեկնել են դիտարկման անցկացման վայր: Փակ դիրքից ԵԱՀԿ կապի միջոցներով կապ է հաստատվել Ադրբեջանի տարածքում գտնվող ԵԱՀԿ նեկայացացուցիչների հետ, որից հետո գնդապետ Ավշարյանը եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչ գնդապետ Ա.Աբդուլաեւը տվել են անվտանգության երաշխիքներ: ԵԱՀԿ երկու կողմերի ներկայացուցիչների ռադիոկապով խոսելու ընթացքում ադրբեջանական կողմից լսվել են երկու մեկական կրակոց, որը ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից անմիջապես գրանցվել է: