22 հունիսի 2013 - 13:45 AMT
Աֆղանստանում երկու ոստիկաններ են սպանվել թալիբների գրոհի ժամանակ

Երկու ոստիկաններ են զոհվել թալիբների գրոհի ժամանակ աֆղանական Քունդուզ գավառի մայրաքաղաքի հսկիչ անցագրային կետում: Սպանվել են հարձակվողներից 18-ը:

Կարճ փոխհրաձգության արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, երկուսը վիրավորվել են: Թալիբների կորուստները կազմել են 18 սպանված և 11 վիրավոր:

2013թ. հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի ուժերը պաշտոնապես փոխանցեցին հսկողությունը Աֆղանստանում տեղի ոստիկանական կազմավորումներին: