25 տարվա ընդմիջումից հետո հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը հանդես կգա Լոնդոնի Royal Albert Hall-ում: ВВС մանրամասն պատմում է հանրահայտ երգչի մասին` նրան անվանելով «ֆրանսիական Ֆրենկ Սինատրա»:
Լրատվամիջոցը նաև Ազնավուրի ստեղծած հիմնադրամին է անդրադառնում, որը հիմնվել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու համար: Նշվում է նաև, որ Ազնավուրը մեծ ներդրում ունի Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: