Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին պատասխանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Ուղերձում ասվում է. «Հուսով ենք, որ Իրանի ու Հայաստանի գործադրված ջանքերը կխթանեն երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով: Մենք կընդլայնենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով փոխըմբռնման, վստահության ու փոխադարձ հարգանքի վրա: