Հունիսի 25-ին «Արմավիա» ընկերության նախկին աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել ընկերության գրասենյակի մոտ՝ պահանջելով իրենց հասանելիք մի քանի ամսվա աշխատավարձերը:
Ըստ ցուցարարների, ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը միտումնավոր չի վճարում հասանելիք աշխատավարձը, քանի որ աշխատակիցներն այդ հարցն արծարծել են ՀՀ նախագահի առջև ու բողոքի ակցիաներ են կազմակերպում:
«Արմավիայի» աշխատակիցները մտադիր են դիմել դատարան:
Ցույցի անցկացման պահին ընկերությունը, որն իրեն սնանկ հայտարարեց 2013 թվականի ապրիլի 1-ին, փակ էր: Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի կառավարության շենք: