25 հունիսի 2013 - 16:30 AMT
Էրդողանը Գազա այցելելու մտադրությունը չի փոխել

Ցույցերը Թուրքիայում չեն կարող խանգարել այցին Գազա, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հայտնում է The Associated Press-ը, Էրդողանն ասել է, որ կշարունակի նախապատրաստվել այցին և դա անակնկալ կլինի: Էրդողանը վաղուց է պատրաստվում այցելել Գազա, չնայած ԱՄՆ նախազգուշացումներին և ՀԱՄԱՍ-ի հետ չհանդիպելու հորդորներին: