25 հունիսի 2013 - 16:20 AMT
Հունիսի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.70 դրամ

Հունիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 410,35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410,44 դրամ:

Հունիսի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.70 դրամ՝ հունիսի 24-ի համեմատ աճելով 0.94 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 538.67 դրամ` նվազելով 0,13 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 12.54 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: